Վենս. Թրամփի վարչակազմը օգնում է թոշակառուներին՝ Կիևին գումար ուղարկելու փոխարեն

Թրամփի վարչակազմը նախընտրում է օգնել ամերիկացի թոշակառուներին, քան թե գումար ուղարկել Ուկրաինա, հայտարարել է փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Մենք օգնում ենք թոշակառու տարեց ամերիկացիներին, այդ թվում՝ վերացնելով սոցիալական ապահովագրության հարկը, քանի որ մենք հավատում ենք ծնողներին հարգելուն, այլ ոչ թե նրանց ամբողջ հարստությունը Ուկրաինա ուղարկելուն», – ասել է Վենսը Արիզոնայում Turning Point USA պահպանողական իրավապաշտպան խմբի համաժողովում։

Դեկտեմբերի 3-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները այլևս չի ծախսում իր սեփական միջոցները Ուկրաինային օգնելու համար, և որ ՆԱՏՕ-ն զենք է գնում Վաշինգտոնից՝ Կիևին մատակարարելու համար։

Leave a Comment