Ալիեւը չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին — Հայաստանի Հանրային Ռադիո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում այսօր անցկացվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով, նշված է Ալիեւի աշխատակազմի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդագրության մեջ շեշտված է, որ «Ադրբեջանը պարբերաբար մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և մեծ նշանակություն է տալիս համագործակցությանը ԱՊՀ շրջանակներում, այ թվում անդամ-երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»։

Leave a Comment