Իսրայելի պաշտոնյաները շաբաթավերջին Թրամփի վարչակազմին զգուշացրել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) կողմից անցկացվող հրթիռային զորավարժությունները կարող են լինել Իսրայելի վրա հարվածի նախապատրաստություն, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Իսրայելի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը շաբաթ օրը զանգահարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերին՝ հայտնելով, որ Իսրայելը մտահոգված է ԻՀՊԿ-ի կողմից մի քանի օր առաջ մեկնարկած հրթիռային զորավարժություններով։
Զամիրը Քուփերին ասել է, որ Իրանի վերջին հրթիռային տեղաշարժերը և այլ օպերատիվ գործունեությունը կարող են նաև ծառայել որպես Թեհրանի կողմից անակնկալ հարձակման քողարկում:
Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելի զինված ուժերին սերտորեն համակարգել պաշտպանական միջոցառումների նախապատրաստումը։