Դեկտեմբերի 22-ին Հայաստանի մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում կեսօրին սպասվում է 4-6, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 0-4 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 0-3 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 2-5 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 9-12 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 0-3 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-7 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 4-6 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 1-4 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է 0-4 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 11 աստիճան տաքություն։
