Գաստրոէնտերոլոգն անվանել է Օլիվիե աղցանի խորհուրդ տրվող չափաբաժինը

Օլիվիե աղցանի մեկ բաժինը չպետք է գերազանցի 200 գրամը, սակայն այն կարելի է մեծացնել, եթե աղցանն ընդունենք 5-6 ժամվա ընթացքում: Այս մասին TASS-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, գաստրոէնտերոլոգ և լյարդաբան Սերգեյ Վիլովը։

«Մեկ ճաշի համար խորհուրդ տրվող բաժինը 150-200 գրամ է, որը մոտավորապես 4-5 ճաշի գդալ է։ Սա թույլ է տալիս վայելել համը՝ առանց օրգանիզմը կատաստրոֆիկ ծանրաբեռնելու», – ասել է Վիլովը։

Բժիշկը նշել է, որ եթե Օլիվիե աղցանը դանդաղ և այլ ուտեստների հետ ուտելու դեպքում, կարելի է չափաբաժինն ավելացնել 100 գրամով։

«Ամանորի գիշերը՝ չորսից վեց ժամվա ընթացքում, կարող եք ուտել առավելագույնը 250-300 գրամ, եթե այն միանգամից չուտեք, այլ բաշխեք մի քանի «մոտեցումների»՝ երկար ընդմիջումներով», – նշել է նա։ «Այս քանակը կարելի է ուտել, եթե նաև այլ ուտեստներ եք ուտում։ Եթե ձեր ընթրիքը բաղկացած է միայն Օլիվիե աղցանից, ապա պետք է կրճատեք բաժնի չափը»։

Leave a Comment