«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ելույթ ունենալով շարժման Աջափնյակի գրասենյակի բացման արարողության ժամանակ, կոչ է արել թույլ չտալ Հայաստանի իշխանություններին բաժանել հասարակությունը։
Կարապետյանը պատմել, որ դեկտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը բաժանել է ներկաներին՝ նախապես հարցնելով, արդյոք նրանք աջակցում են եկեղեցուն, թե կառավարությանը։
«Բոլորը պետք է պաշտպանեն եկեղեցին։ Որ օրն ենք հասել, որ մեր արանքը ոստիկան լինի», – ընդգծել է Կարապետյանը։
