Հաջորդ տարի արդեն Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի. ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ


Աղքատությունը մեր երկրում վերջին տարիներին էապես կրճատվել է:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առավել քան վստահ են, որ ի կատարումն կառավարության հնգամյա ծրագրի, հաջորդ տարվանից արդեն Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի:


Ամեն դեպքում, աղքատության բաշխումն անհամաչափ է՝ ըստ կրթական ցենզի, ըստ սեռերի ու հատկապես՝ ըստ մարզերի: Ամենաշատ աղքատություն առկա է Շիրակի մարզում:


Թե՛ կառավարության ներկայացուցիչը, թե՛ մարզպետն ընդգծում են, որ պետությունն ամեն ինչ անում է բացը լրացնելու համար՝ թիրախային աջակցության ծրագրեր են իրականացվում:


Ընդհանուր առմամբ աշխատանքները դրական են գնահատում նաև անկախ տնտեսագետները:


Թեման Նիկոլայ Ավետիսյանն է ուսումնասիրել:

Leave a Comment