Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Երևանում անցկացվող միջազգային ընկերական մրցաշարում։

Առաջին տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցեց Մոլդովայի հավաքականի հետ ու հաղթեց 2:1 հաշվով։

Ղրղզստան – Վրաստան առաջին տուրի մյուս հանդիպումը հետաձգվել է, քանի որ Ղրղզստանի հավաքականն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չի ժամանել Երևան։

Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 22-ին մրցելու է Ղրղզստանի հետ, իսկ դեկտեմբերի 24-ին՝ Վրաստանի հետ։

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է 2026թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվիայում և Սլովենիայում։ Խմբային փուլում հայ ֆուտզալիստների մրցակիցներն ոն Ուկրաինան (hունվարի 22), Չեխիան (hունվարի 25) և Լիտվան (hունվարի 28)։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Leave a Comment