Aurora News | Կրեմլը ցանկանում է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ անկախ Ուկրաինայի կարգավորման գործընթացից. Պեսկով

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են համատեղ նախագծեր իրականացնել, և այդ համագործակցությունը չպետք է կապվի Ուկրաինայի կարգավորման հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Առաջին ալիք»-ի եթերում։

Նա նշել է, որ Մոսկվան հետաքրքրված է նման փոխգործակցությամբ և չի կապում երկու գործընթացները։

«Ամերիկյան կողմը հստակորեն համագործակցության զարգացման հնարավորությունը համարում է կարգավորման գործընթացի հետ կապված», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ Մայամիում Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը պետք է տեղեկատվություն հավաքի ԱՄՆ-ում և Եվրոպայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ Ռուսաստանի ղեկավարին զեկուցելու համար։

Leave a Comment