Պուտինն առաջարկել ԵԱՏՄ գործընկերներին քննարկել էլեկտրոնային բեռնագրերի կիրառումը

Պուտինն առաջարկել ԵԱՏՄ գործընկերներին քննարկել էլեկտրոնային բեռնագրերի կիրառումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերներին քննարկելու էլեկտրոնային բեռնագրերի կիրառման փորձը միութենական պետությունում։
Կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
«Մենք հրավիրում ենք մեր ԵԱՏՄ գործընկերներին՝ քննարկելու էլեկտրոնային բեռնագրերի կիրառման փորձը, որը կա Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունում», – ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։ Նա նշել է, որ նման էլեկտրոնային բեռնագրերի կիրառումը զգալիորեն պարզեցրել է բեռնափոխադրումները և նպաստել է ապրանքների տեղափոխման և ստուգման ժամանակ ծախսերի կրճատմանը։

Leave a Comment