«Էրդողանի քարոզները մի′ տարածեք». Նաիրի Հոխիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քարոզչության մեջ մի հնարք կա, երբ ցանկալին ներկայացնում են` որպես իրականություն, փաստ` այդկերպ մարդկանց ենթագիտակցորեն ուղղորդելով անել այն, ինչ իրենց է ձեռնտու։
     Այդպես անում է Նիկոլ Փաշինյանը, երբ անընդհատ տարածում է լուրեր, թե 2026-ի ընտրություններից հետո նախարար է նշանակելու այս կամ այն անձին։ Այդ տեղեկություններն էլ տարածում են նույնիսկ ընդդիմադիր լրատվամիջոցները` հաշվի չառնելով, որ իրենք էլ են դառնում գործիք Նիկոլի քարոզչության համար։
     Նման դեպքերում պետք է հարց տալ` բայց Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի՞, որ այդքան վստահ ասվում է նախարարներ նշանակելու մասին։
     Պետք է ասել` եթե վերընտրվի, ապա նախարար կնշանակի այս մարդուն, ինչպես որ եթե հաղթի ընդդիմությունը, ապա նախարար կնշանակի այնինչ մարդուն։
     Նույնկերպ օրերս Թուրքիայի իշխանությունը տարածում է, թե Էրդողանը որոշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս նշանակել իրեն ենթակա հոգևորականի, հիմա քննարկում են, թե ով կլինի նա։ Եվ այդ հիմարությունը կրկին տարածում են հայկական ԶԼՄ-ները` առանց հաշվի առնելու, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ-ն է և նա ամուր է իր Աթոռին, չի հեռանալու, ունի հայ ազգի աջակցությունը։
     Հետևաբար Էրդողանի քարոզները մի′ տարածեք»։

Leave a Comment