Մադրիդի «Ռեալը» նախկինի պես շարունակում է աջակցել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին, թեև Լա Լիգայի 17-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղից հետո (2-0) երկրպագուները կրկին սուլել են նրան։ Այնուամենայնիվ, «սերուցքայինների» ճամբարում անհանգստացած են այն մթնոլորտով, որը վերջին ամիսներին ստեղծվել է բրազիլացու շուրջ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վինիսիուսի և «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև կա լիարժեք երկխոսություն։ «Ռեալի» ղեկավարությունը բարձր է գնահատում հարձակվողի աշխատանքն ու համառությունը խաղադաշտում։ Միևնույն ժամանակ, 25-ամյա ֆուտբոլիստը ինքն էլ ընդունում է, որ մրցաշրջանի այս փուլում չի գտնվում իր լավագույն մարզավիճակում։
Այս պահին Վինիսիուսը մեկնել է արձակուրդ, ինչը, ակումբի կարծիքով, կարող է դրական ազդեցություն ունենալ նրա վրա։