Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի համար նոր ավիակիրի շինարարությունը սկսելու որոշման մասին։
«Միջազգային ասպարեզում աճող հակամարտությունների ժամանակաշրջանում… որպեսզի մեզնից վախենան, մենք պետք է ուժեղ լինենք, հատկապես ծովում։ Եվ հենց այս պատճառով էլ… ես որոշել եմ Ֆրանսիային նոր ավիակիր նվիրել։ Այս շատ մեծ նախագիծը սկսելու որոշումը կայացվել է այս շաբաթ», – ասել է Մակրոնը՝ Աբու Դաբիում ֆրանսիացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ, որտեղ նա մեկնել էր Սուրբ Ծնունդը նշելու։ Ֆրանսիացի առաջնորդի ելույթը հեռարձակվել է BFMTV-ով։