Երևանում կանցկացվի Christmas with Marvin Սուրբ Ծննդյան համերգը – Armenia Today

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Christmas with Marvin խորագրով Սուրբ Ծննդյան համերգը։

Տոնական երեկոյի շրջանակում հանդես կգա բրիտանացի երգիչ Մարվին Մուոնեկեն՝ հայ անվանի ջազմենների մասնակցությամբ։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ համերգը նախատեսված է ստեղծելու Սուրբ Ծննդյան տոնական մթնոլորտ և երաժշտական յուրահատուկ տրամադրություն։

Համերգին մասնակցում են Խաչիկ Սահակյան (դաշնամուր), Նիկողայոս Վարդանյան (կոնտրաբաս), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ), Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն)։

Տոմսերը վաճառվում են 5000–20 000 դրամով։

Leave a Comment