Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման գործընթացը։
Ի՞նչ է առաջարկում նախագիծը
Սահմանել Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Կսահմանվի ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։
Ե՞րբ է ընդունվել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը
Ընդունվել է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին, որի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, նույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝
Ինչպե՞ս է սահմանվում ուսումնասիրության անցկացման ընթացակարգը
Ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգով, իսկ 41-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տեխնիկական միջոցների կիրառման դեպքերը և ընթացակարգը սահմանվում են ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգով։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
Բյուջետային ազդեցություն
Լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: