Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 700 մլրդ դոլարը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ըստ Forbes-ի միլիարդատերերի ինդեքսի՝ Իլոն Մասկի կարողությունը ուրբաթ երեկոյան աճել է` հասնելով 749 միլիարդ դոլարի, երբ Դելավերի Գերագույն դատարանը վերականգնել է Tesla-ի 139 միլիարդ դոլարի բաժնետոմսերի օպցիոնները։

Դատարանն անպատշաճ և անարդար է համարել նախորդ որոշումը, որով չեղարկվել էր Մասկի 2018 թվականի աշխատավարձի փաթեթը։ Արդյունքում Tesla-ն կրկին դարձել է Մասկի ամենաարժեքավոր ակտիվը։

Ավելի վաղ այս շաբաթ Մասկը դարձել էր առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել էր 600 միլիարդ դոլարը։

Leave a Comment