Վարչապետը մեկնել է Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում:

Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանն այսօր Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում:

Leave a Comment