Պաշտոնական․ Տիագու Սիլվան վերադառնում է Եվրոպա — Armsport.am

41-ամյա բրազիլացի լեգենդար պաշտպան Տիագու Սիլվան համալրել է պորտուգալական «Պորտուի» շարքերը։ Այս մասին հայտնում է «վիշապների» մամուլի ծառայությունը։

«Ես շատ մոտիվացված եմ և հուսով եմ, որ կկարողանամ լավագույնս օգնել թիմին», — իր տեսաուղերձում նշել է ֆուտբոլիստը։

Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ Սիլվան թիմին է միացել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Հետաքրքիր է, որ պորտուգալական ակումբն առաջին անգամ պաշտպանին ձեռք էր բերել դեռևս 2004 թվականին, սակայն այն ժամանակ նա հանդես էր գալիս միայն պահեստային թիմի կազմում։

Տիագու Սիլվան 2024 թվականի հուլիսից հանդես էր գալիս իր հարազատ ակումբում՝ «Ֆլումինենսեում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 46 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Չնայած տարիքին, պաշտպանը չի պատրաստվում ավարտել կարիերան և հույս ունի մասնակցել հաջորդ տարի կայանալիք Աշխարհի առաջնությանը Բրազիլիայի հավաքականի կազմում, որտեղ վերջին անգամ խաղացել էր 2022-ին։

Այս տարվա հոկտեմբերին Սիլվան դարձավ ֆուտբոլային աշխարհի գլխավոր հերոսներից մեկը՝ հանդիպման ավելացված ժամանակում մկրատաձև հարվածով փրկելով իր թիմին պարտությունից։

Նույն ամսում ուշագրավ նորություն տարածվեց նաև նրա ընտանիքից. Սիլվայի որդին հրավեր ստացավ Անգլիայի մինչև 15 տարեկանների հավաքականից։

Leave a Comment