Կարգալույծ հռչակեք Վազգեն եպիսկոպոսին․ դպրի աղերսագիրը՝ Վեհափառին

Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ հորդորելով կարգալույծ հռչակել Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, որ  Աբրահամ և Գևորգ սրբազանների հետ օրերս դուրս է մնացել Հոգևոր խորհրդի կազմից ու հեռացվել Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի գահից։

Աղերսագրում դպիրը ներկայացրել է, թե ինչ հիմքով կարող է եկեղեցական բարձր աստիճանակարգից զրկվել բարձրաստիճան հոգևորականը։ Հիմնավորումները՝ կետերով․

  • Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ունի դավանաբանական լրջագույն շեղումներ,
  • Աստվածաշնչին հակառակ թեզեր է արծարծում ու սրբագրում մեղքերը,
  • Հակականոնական է ընթացքը,
  • Պատարագի ընթացքում կաթողիկոսի և թեմի առաջնորդների անունները զեղջելու հետ հաշտ է և հովանավոր դրանց
  • Նվիրապետական կարգի դեմ է ընդվզում
  • Միացել է սադրիչ հայտարարությունների
  • Կարգալույծների պատարագանման արարողություններին անվանում է պատարագ
  • Կարգալույծների ու հերձվածողների հետ 17.12.2025 թ․ գրոհել է Մայր Աթոռը
  • Ավետարանի խոսքն ակնհայտ աղաղվաղում է

 

Leave a Comment