Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Ռուսաստանի և Աֆրիկայի դեմ պատժամիջոցների սպառնալիքի մասին, մեջբերեց Նյուտոնի օրենքը, որ յուրաքանչյուր գործողություն ունի հակագործողություն:
«Կյանքը դարերի ընթացքում բազմիցս ապացուցել է, որ յուրաքանչյուր գործողություն ունի հակագործողություն։ Սա և՛ ֆիզիկայի օրենք է, և՛ քաղաքականության և դիվանագիտության օրենք», – ասել է նա Ռուսաստան-Աֆրիկա գործընկերության ֆորումի երկրորդ նախարարական համաժողովից հետո։ Լավրովը պատասխանում էր լրագրողների հարցերին այն մասին, թե ինչպես են ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշումները ազդում ռուս-աֆրիկյան համագործակցության ձևաչափի և տեմպի վրա, և արդյոք բանակցություններում բարձրացվել է Ռուսաստանի գործընկերների համար երկրորդական պատժամիջոցների ռիսկը։
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների թեման մանրամասն չի քննարկվել ֆորումում։ «Մենք նախընտրում ենք չողբալ դրա համար, այլ կենտրոնանալ գործող, արդյունավետ մեխանիզմների շուրջ համաձայնության վրա, որոնք կապահովեն մեր առևտրատնտեսական կապերը և կդարձնեն դրանք անկախ նրանց անօրինական գործողություններից, ովքեր դիմում են շանտաժի և ճնշման՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները», – ընդգծել է նախարարը։