Լավրովը բանակցություններ է վարել Հարավային Սուդանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստան-Աֆրիկա գործընկերության ֆորումի նախարարական համաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Մանդեա Սեմայա Կումբայի հետ։

«Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է հանդիպման շրջանակներում քննարկելու մեր երկկողմ հարաբերությունները և ձեր տարածաշրջանում տիրող իրավիճակը», – հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։

Իր հերթին, Սուդանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Լավրովին համաժողովին հրավերի համար և բացատրեց, որ Հարավային Սուդանի կառավարությունը, տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ, ջանքեր է գործադրում հարևան Սուդանում խաղաղություն հաստատելու համար։

Leave a Comment