
Ազատության պողոտայում ապամոնտաժվել է Երևանի վերջին նատրիումային լուսատուն և փոխարինվել ժամանակակից գերհզոր 3000 կելվին գունային ջերմատվությամբ լեդ լուսատուով, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Վերջին տարիներին հին նատրիումային տիպի լուսատուներն ամբողջությամբ փոխարինել ենք նոր ԼԵԴ լուսատուներով՝ ապահովելով ամբողջ քաղաքի էներգաարդյունավետ լուսավորությունը գիշերային ժամերին:
Վերջին 2 տարվա ընթացքում տեղադրել ենք 22219 հատ էներգախնայող ԼԵԴ լուսատու», – գրել է նա։