Դատախազությունը պահանջում է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5 մլն դրամ գումարը դարձնել պետության եկամուտ. «Ա1+»

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ բողոքը մակագրվել է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին եւ Սեւակ Համբարձումյանին։ Երրորդ դատավորի մասին տեղեկատվություն դեռ առկա չէ։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը։ Սակայն դատավորը որոշեց անհապաղ նրան կալանավորել:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե պաշտպանական, թե մեղադրող կողմերը։ Մեղադրողը պահանջում է վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով քննության, բացի այդ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված 5.000.000 ՀՀ դրամ գումարը դարձնել պետության եկամուտ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment