Միացյալ Նահանգները նախատեսում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող թիրախներին, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ գործողության նպատակն է ոչնչացնել «այն վայրերը, որտեղ ISIS-ը փորձում է վերականգնել» իր կարողությունները և «մեծ մասշտաբով վերացնել այդ ուժերը և նրանց կառույցները»։ Ենթադրվում է, որ այս նպատակներին հասնելու համար ԱՄՆ-ն կարող է հարվածներ հասցնել «մի քանի շաբաթվա կամ մինչև մեկ ամսվա» ընթացքում։
Դեկտեմբերի 19-ին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարեց, որ ԱՄՆ զինված ուժերը սկսել են «Hawkeye Strike» գործողությունը ԴԱԻՇ-ի զինյալների դեմ: Ինչպես նա նշել է X-ում, սա նոր պատերազմի սկիզբ չէ, այլ հակահարվածի ակտ: