Աներևակայելի մի բան, մոնղոլ-թաթարական արշավանք․ ինչպես գիտեք, ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ չկան․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս պահին հիվանդանոցում գտնվող Վրթանես քահանա Բաղալյանը պատմում է, որ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ տեսել է, թե ինչպես են հայհոյում և քացիներով խփում Մայր Տաճարի դռներին։

Իրոք աներևակայելի մի բան, մոնղոլ-թաթարական արշավանք։ Այս մարդիկ, ինչպես հիմա ընդունված է ասել, տիրադավ սրբազանների համակիրներն էին, որոնք խնամքով և ամենայն պատասխանատվությամբ հսկվում էին ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ինչպես գիտեք, ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ չկան։ Նման վարքը խրախուսվում է։ Ինչպես առաջացան նմանները մեր մեջ։ Ակնհայտ է, տիրադավ սրբազանների վարքով և նրանց աջակցող, իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հռչակած Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ։

Առողջություն նվիրյալ քահանային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment