Հանրությունը ի վիճակի է պաշտպանելու իր իրավունքներն ու արժեքները․ Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին իր գործով դատական նիստից հետո, անդրադարձել է մի շարք քաղաքական և տնտեսական հարցերի։

Սարգսյանը նշեց, որ հանրությունը ի վիճակի է պաշտպանելու իր իրավունքներն ու արժեքները։ Իր խոսքով՝ ներկա իշխանությունները փորձում են սադրել հասարակությունը՝ քարոզչական հնարքներով ու «հիբրիդային գործակալների դեմ պայքարի» անվան տակ։

Հարցին՝ Ադրբեջանի կողմից դիզվառելիքի ներկրումը Հայաստանի համար  արդյո՞ք դրական է ,  Սերժ Սարգսյանը պատասխանեց նշելով, որ խոսքը միայն «դիվերսիֆիկացիայի» մասին չէ և հավելեց՝ վստահ չէ, թե ինչպիսին կլինի այս նախաձեռնության ավարտը։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment