20 դեկտեմբերի 2025 – 11:41 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ–ում տեղակայված Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հպարտ են նպաստել խաղաղությանն ու անվտանգությանը տարածշրջանում։ Այդ մասին առաքելությունը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Հպարտ ենք, որ նպաստում ենք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը՝ շուրջօրյա հսկողություն իրականացնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին»,-ասված է գրառման մեջ։
Հրապարակվել է նաև տեսանյութ, որը ներկայացնում է առաքելության գործունեության հիմնական ուղղությունները։
ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվել է Հայաստանում 2023–ին 2 տարի ժամկետով, որը երկարացվել է ևս 2 տարով 2025 թվականի հունվարին՝ Եվրամիության խորհրդի որոշմամբ։