https://arm.sputniknews.ru/20251220/paterazmi-veteran-khvorhrdajin-hetakhujz-petrvosjany-nshel-e-102-amjaky-97090816.html
Պատերազմի վետերան, խորհրդային հետախույզ Պետրոսյանը նշել է 102-ամյակը
Պատերազմի վետերան, խորհրդային հետախույզ Պետրոսյանը նշել է 102-ամյակը
Sputnik Արմենիա
Թոշակի անցնելուց հետո Պետրոսյանը շարունակել է հասարակական գործունեությունը՝ մինչև 90 տարեկանը ու դրանից որոշ ժամանակ անց էլ դեռ ղեկավարելով Հայաստանի… 20.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-20T11:41+0400
2025-12-20T11:41+0400
2025-12-20T11:41+0400
հայրենական մեծ պատերազմի վետերան
ծնունդ
պետրոս պետրոսյան
«մոսկվայի տուն»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/14/97090055_0:0:1280:720_1920x0_80_0_0_dadfefb9abaceeb7faa72843f69eca53.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը նախօրեին նշել է իր 102-ամյակը։ Տեղեկությունը հաղորդում է Երևանում «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը:Մեծ հաղթանակը մոտեցրած հայ ժողովրդի փառապանծ զավակներից մեկը ծնվել է 1923թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանում: 1941 թվականին դպրոցն ավարտելուց հետո կամավոր միացել է Կարմիր բանակին, իսկ 1942 թվականից քաջաբար մարտնչել է պատերազմում։ Լինելով հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար՝ Պետրոսյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Ուկրաինայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի ազատագրման գործում։Մոխրոտիկի գործը. ինչպես է հայուհին գաղտնալսող սարք տեղադրել դեսպանի աշխատասենյակում Մարտերում նա երեք անգամ վիրավորվել է, բայց ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է շարք և հասել Բեռլին:2014 թվականին լույս է տեսել Պետրոսյանի «Էջեր հետախույզի կյանքից» գիրքը, որտեղ նա պատմել է իր հետպատերազմյան հետախուզական, դիվանագիտական, հասարակական գործունեության մասին: 1959-1972 թվականներին Պետրոսյանը հետախույզ էր Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկյան մայրցամաքում։ Այդ ժամանակ էլ նա սկսեց կարգավորել հարաբերությունները Հայաստանի և սփյուռքի միջև։Իր վաստակի համար Պետրոս Պետրոսյանն արժանացել է 100-ից ավելի պարգևների՝ «Կարմիր աստղ», «Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի» շքանշանների, «Մարտական ծառայության», «Հայրենիքի պաշտպանությանը ակտիվ մասնակցության համար», «Հետախուզությունում ակտիվ գործողությունների համար» մեդալների և այլն:Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից
2025
Լուրեր
am_HY
Ветеран Великой Отечественной войны, «разведчик четырех континентов» Петрос Арташесович Петросян отмечает сегодня свое 102-летие
Sputnik Արմենիա
Ветеран Великой Отечественной войны, «разведчик четырех континентов» Петрос Арташесович Петросян отмечает сегодня свое 102-летие
2025-12-20T11:41+0400
true
PT2M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/14/97090055_172:0:1132:720_1920x0_80_0_0_1941049c754b1287b37d1474e7e77357.jpg
հայրենական մեծ պատերազմի վետերան, ծնունդ, պետրոս պետրոսյան, «մոսկվայի տուն», видео
հայրենական մեծ պատերազմի վետերան, ծնունդ, պետրոս պետրոսյան, «մոսկվայի տուն», видео
Թոշակի անցնելուց հետո Պետրոսյանը շարունակել է հասարակական գործունեությունը՝ մինչև 90 տարեկանը ու դրանից որոշ ժամանակ անց էլ դեռ ղեկավարելով Հայաստանի վետերանների միությունը:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը նախօրեին նշել է իր 102-ամյակը։ Տեղեկությունը հաղորդում է Երևանում «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը:
«Նրա կյանքը մի ամբողջ ժողովրդի հերոսական պատմության անբաժանելի մասն է, որի մասին պետք է հիշել և սերնդեսերունդ փոխանցել», – ասված է հաղորդագրության մեջ:
Մեծ հաղթանակը մոտեցրած հայ ժողովրդի փառապանծ զավակներից մեկը ծնվել է 1923թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանում: 1941 թվականին դպրոցն ավարտելուց հետո կամավոր միացել է Կարմիր բանակին, իսկ 1942 թվականից քաջաբար մարտնչել է պատերազմում։ Լինելով հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար՝ Պետրոսյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Ուկրաինայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի ազատագրման գործում։
Մարտերում նա երեք անգամ վիրավորվել է, բայց ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է շարք և հասել Բեռլին:
2014 թվականին լույս է տեսել Պետրոսյանի «Էջեր հետախույզի կյանքից» գիրքը, որտեղ նա պատմել է իր հետպատերազմյան հետախուզական, դիվանագիտական, հասարակական գործունեության մասին: 1959-1972 թվականներին Պետրոսյանը հետախույզ էր Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկյան մայրցամաքում։ Այդ ժամանակ էլ նա սկսեց կարգավորել հարաբերությունները Հայաստանի և սփյուռքի միջև։
Իր վաստակի համար Պետրոս Պետրոսյանն արժանացել է 100-ից ավելի պարգևների՝ «Կարմիր աստղ», «Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի» շքանշանների, «Մարտական ծառայության», «Հայրենիքի պաշտպանությանը ակտիվ մասնակցության համար», «Հետախուզությունում ակտիվ գործողությունների համար» մեդալների և այլն: