Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում ևս եզրափակիչ ելույթով  է հանդես եկել

Քաղաքականություն

20.12.2025 | 11:19

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել  է, որ դատական ​​նիստը կշարունակվի հայ գերիների եզրափակիչ ելույթներով։

Դատավորը հիշեցրել է, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որի ցուցմունքը հետաձգվել էր նախորդ դատական ​​նիստում, կշարունակի իր ցուցմունքը։

Թվարկելով մեղադրանքները` նա շարադրել է այդ հարցերի վերաբերյալ իր փաստարկները և հայտարարել, որ չի ընդունում մեղադրանքները։

Արցախի նախկին  ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ցանկանում է իր եզրափակիչ խոսքը ներկայացնել ռուսերենով։ Բաբայանի համար  ստեղծվել են պայմաններ ռուսերեն խոսելու համար։

Նա ներկայացրել է իր հակափաստարկները պետական մեղադրանքը  և տուժողներին պաշտպանող դատախազների հայտարարությունների վերաբերյալ։

Դատավարությունը կշարունակվի  դեկտեմբերի 22-ին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Դավիթ Մանուկյանը և Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը եզրափակիչ ելույթներով էին հանդես եկել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment