Մադրիդի «Ռեալի» արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն դիտարկում է մադրիդյան թիմից հեռանալու հնարավորությունը: Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա խաղացողը մտածում է վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվելու մասին, որպեսզի մրցաշրջանի երկրորդ հատվածում ստանա կանոնավոր խաղաժամանակ և մեծացնի աշխարհի 2026 թվկանի առաջնությունում Արգենտինայի հավաքականի կազմում հանդես գալու իր շանսերը:
Նշվում է, որ Մաստանտուոնոն կասկածներ չունի «Ռեալում» իր երկարաժամկետ ապագայի հարցում, այլ պարզապես ծրագրեր է կազմում՝ նպատակ ունենալով մասնակցել Մունդիալին: Ըստ էության, Ֆրանկոն նախատեսում է բացառապես կես տարվա վարձակալություն: Transfermarkt-ը Մաստանտուոնոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: