Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆում 1/8 եզրափակչի ուղեգրի համար կպայքարի կա՛մ սլովենական «Ցելյեի», կա՛մ նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ։ Այս թիմերը Լիգայի փուլն ավարտել են համապատասխանաբար 13-րդ ու 14-րդ տեղերում։
Սա առաջին դեպքն է հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ, որ հայկական որևէ թիմի հաջողվում է հաղթահարել Լիգայի/խմբային փուլն ու դուրս գալ փլեյ-օֆֆ։
Անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 16-ին, առաջին ու պատասխան խաղերը կկայանան համապատասխանաբար փետրվարի 19/20-ին և 26/27-ին: