ՀՀ–ն կրկին դիմել է Ռուսաստանին՝ Կոստանյանին արտահանձնելու պահանջով

ՀՀ–ն կրկին դիմել է Ռուսաստանին՝ Կոստանյանին արտահանձնելու պահանջով

19 դեկտեմբերի 2025 – 18:00 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին։

«ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն»,-հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Սա երկրորդ միջնորդությունն է, որով Հայաստանը դիմում է ՌԴ-ին. առաջին անգամ մերժել էին հանձնել։

Նոյեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ, բացի Կոստանյանից, դիմելու են ՌԴ-ին, որ Հայաստանին հանձնեն նաև«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։

Leave a Comment