Ակնհայտ տեսնում ենք եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը այսօրվա կառավարիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Կայա Կալլասի հայտարարությանը, թե ԵՄ-ն ՀՀ-ին ընտրություններից առաջ օգնություն կտրամադրի։ «Չեմ կարծում, որ ինչ-որ մի երկրում տեղի ունեցած իրադարձությունները նույնությամբ կարող են կրկնվել մեկ այլ երկրում։ Ես մանրամասնորեն չգիտեմ, թե Մոլդովայում ինչ է եղել, որ հիմա ասեմ՝ Մոլդովայի սցենարն այստեղ կրկնվելո՞ւ է, թե՞ ոչ»,-ասաց նա։