Դեկտեմբերի 19-ի երեկոյան Արմավիրի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և վառելիքի արտահոսք. տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։
Չորս քաղաքացի հոսպիտալացվել է»,- ասված է հաղորդագրությունում։