Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 20-ին – Armenia Today

Հայաստանի մարզերերում դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 6-8 աստիճան, երեկոյան՝ -1-ից 1 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 0-5 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 2-6 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 5-9 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան տաքություն։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5-7։ Արմավիրում կդիտվի 6-8 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը 2-4։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 1-4 աստիճան։

Արցախում դեկտեմբերի 20-ին, ըստ Yandex-ի, սպասվում է մինչև 8 աստիճան տաքություն։

Leave a Comment