Ռուբիո. Կարգավորման վերաբերյալ որոշումը կկայացնեն Ռուսաստանը և Ուկրաինան, այլ ոչ թե ԱՄՆ-ն

Միացյալ Նահանգները կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի լուծման որոշումը կկայացնեն Մոսկվան և Կիևը, այլ ոչ թե Վաշինգտոնը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Հակամարտությունները սովորաբար ավարտվում են երկու եղանակով՝ մեկ կողմի կապիտուլյացիայով կամ բանակցային կարգավորմամբ։ Մենք չենք սպասում կապիտուլյացիա կողմերց և ոչ մեկից, ուստի միայն բանակցային կարգավորումն է մեզ հնարավորություն տալիս վերջ դնել հակամարտությանը», – ասել է նա՝ նշելով, որ նման դեպքում «երկու կողմերն էլ ինչ-որ բան շահում են և ինչ-որ բան զիջում»։ «Ի վերջո, որոշումը կկայացնեն Ուկրաինան և Ռուսաստանը, այլ ոչ թե Միացյալ Նահանգները», – ընդգծեց Ռուբիոն։

Leave a Comment