Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում. կոչ ենք անում պարզել ծագման աղբյուրը. Մկրտչյան


Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը սոցցանցի իր էջում հայտնել է տարածվող կեղծ տեղեկատվության մասին և կոչ արել համապատասխան մարմիններին պարզել դրա հրապարակման ծագման աղբյուրը և ակնհայտ կեղծիքը տարածողների շահագրգռվածությունը:

«Հիբրիդային պատերազմի շրջանակներում հերթական կեղծիքն է տարածվում։ Հայտնի շրջանակներն անցել են այլ մեթոդների: Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում,  աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն:

Բրյուսովի և մանկավարժականի շենքերից պրծան, անցան ավելի հնչեղ ստերի: Կոչ ենք անում պատկան մարմիններին պարզել սույն հրապարակման ծագման աղբյուրը և ակնհայտ կեղծիքը տարածողների շահագրգռվածությունը»,- գրել է Մկրտչյանն ու սքրինշոթ հրապարակել:

 

603796763_25302158992774801_2851750476943870786_n.jpg (96 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

205 դիտում

Leave a Comment