Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:
ԿԳԲ-ի գործակալ լինելը նշանակում է, որ Եզրասը դեռևս 80-ականներին գործել է ոչ միայն հանուն Աստծո, այլև պետության։ Սովետը մեր պետությունն էր, իսկ Հայաստանը սովետի մի մասը։ Հետևաբար Եզրասը գործել է հանուն Հայաստանի դեռևս սովետական շրջանում։
Գլինկայի «Ժավորոնոկ» տրանսկրիպցիայի մեջ հատուկ արծարծվում է նման հերոսների թեման մեկ դար առաջ նույնիսկ։
Իսկ նեռը ՔՊ խմբակի հետ քանդում է ոչ միայն Եկեղեցին, այլև պետությունը, որը Եզրասը պաշտպանել է անկախությունից առաջ։
Օգոստինոս Երանելի
Թովմա Աքվինացի
Արամ Աբրահամյան
Հատուկ Նարեկի համար»,- գրել է Ղազարյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
82 դիտում