Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի ԱՄՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 19-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Պաղեստինի Գազայի հատվածի վերաբերյալ հրավիրվելիք ժողովին:

Նախարարության փոխանցմամբ՝ Ֆիդանին զուգահեռ դրան մասնակցելու են ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի պետպաշտոնյաներ ևս, իսկ հավաքը տեղի է ունենալու Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում:

Նշվում է, որ Գազայի հարցին զուգահեռ քննարկվելու են նաև տարածաշրջանային հարցերը:

Ermenihaber

Leave a Comment