Մարսելոն նշել է, թե Բարսելոնայի որ ֆուտբոլիստին կցանկանար տեսնել Ռեալում — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին բրազիլացի պաշտպան Մարսելոն կիսվել է իր կարծիքով այն մասին, թե «Բարսելոնայի» որ ֆուտբոլիստին կցանկանար տեսնել մադրիդյան թիմի կազմում։

Մարսելոն նշել է, որ, չնայած Լամին Յամալի նկատմամբ ունեցած իր մեծ հետաքրքրությանը, իր ընտրությունը կանգ է առել Պեդրիի վրա։ Նախկին ֆուտբոլիստի խոսքով՝ կիսապաշտպանի խաղի մեջ կան որակներ, որոնք լավ կհամապատասխանեին «Ռեալի» խաղային փիլիսոփայությանը։

«Մարդիկ ասում են՝ Լամին։ Ինձ շատ է դուր գալիս Լամինը, բայց ես կցանկանայի պայմանագիր կնքել Պեդրիի հետ։ Պեդրին իր մեջ մադրիդյան երակ ունի», — Մարսելոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Լա լիգայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» վաստակած 43 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Ռեալին»։

Leave a Comment