📷 Սաունայից հետո. 40-ամյա Ռոնալդուն ցուցադրել է ֆիզիկական տպավորիչ մարզավիճակը

Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ցուցադրելով իր ներկայիս ֆիզիկական վիճակը։

X սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարին կից 40-ամյա ֆուտբոլիստը կատարել է «Սաունայից հետո» գրառումը։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկությունում պորտուգալացին անցկացրել է 2 խաղ՝ գրանցելով 1 գոլ և 1 արդյունավետ փոխանցում։

Բացի այդ, Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտում Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն մասնակցել է 5 հանդիպման և խփել 5 գնդակ։

Leave a Comment