ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը կոտրվածք է ստացել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի ռուսաստանցի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը ձախ ձեռքի կոտրվածք է ստացել, հաղորդում է փարիզյան ակումբի կայքը։

Սաֆոնովը վնասվածքը ստացել է բրազիլական «Ֆլամենգոյի» դեմ Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչի հետխաղային 11-մետրանոցների ժամանակ։ Սաֆոնովը 4 սեյվ էր կատարել։ ՊՍԺ-ն հաղթել էր 2:1 հաշվով։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: Սաֆոնովը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։

26-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մեկ ամիս։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment