ԵՄ մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններին իմաստազուրկ է. Լավրով

«Եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններին իմաստազուրկ է», – այսօր, Կահիրե կատարած այցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե դիտարկենք եվրոպացիներին որպես բանակցությունների երրորդ կողմ, ապա, հաշվի առնելով նրանց մոտեցումները, նման օգնություն մեզ պետք չէ», – նշել է Լավրովը։

Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի պնդմամբ՝ ռուս-ամերիկյան երկխոսությունը հիմնվում է «Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունների հստակ ընկալման վրա»։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում քաղաքական կարգավորման հասնել։

«Առայժմ մենք տեսնում ենք, որ բանակցության անմիջական մասնակիցներից նման տեսակետ ունի միայն Միացյալ Նահանգները», – ասել է նա։

Leave a Comment