
Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները սահմանային շրջաններում կայունության և անվտանգության ամրապնդման ջանքերը համակարգելու համար Ռաս ալ-Նակուրայում անցկացրել են բանակցությունների երկրորդ փուլը։ Երկկողմ բանակցությունների երրորդ փուլը կկայանա 2026 թվականի հունվարի 7-ին։
X –ում տարածված համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է, որ ռազմական գործողությունների վերջնական դադարեցման համար կարևոր է երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը։ «Բանակցողները համաձայնել են, որ Լիբանանի բանակի՝ Լիտանի գետից հարավ ընկած տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դերը առաջնային նշանակություն ունի», — ասվում է հայտարարության մեջ։
Ռաս ան-Նակուրայում հանդիպումը տեղի է ունեցել լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի մոնիթորինգի կոմիտեի նիստի շրջանակներում, որտեղ համանախագահում են ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կոմիտեն ստեղծվել է 2024 թվականի նոյեմբերի 27-ին հայտարարված հրադադարից հետո։
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել էր, որ Իսրայելի հետ բանակցությունները չեն նշանակում կապիտուլյացիա։ «Լիբանանը, որը վերականգնվում և ուշքի է գալիս, պետք է կանխի պատերազմի սպառնալիքը՝ իր տնտեսական վերակառուցման և վերածննդի ծրագիրը սկսելու համար», — ընդգծել էր քաղաքական գործիչը։