Շոումեն Արամ Մելիքյանի մայրը՝ տիկին Մանուշակը, հաճախ է նոր գրառումներով հանդես գալիս ինստագրամյան իր էջում։ Հերթական գրառման մեջ նա նշել էր․
«Տարիներ առաջ, երբ բոլոր հարաբերություններում գեղեցիկ ավանդույթներ էին, մեր բակերը մինչեւ ուշ գիշեր լի էր երեխաների խաղային ջինջ ձայներով։ Հիմա շատ բան է փոխվել, բակերում երեխաներ չես տեսնի, ծառերը կտրված ու խծկված մեքենաներ։ Բայց այս խնդիրը ավելի լուրջ է քան մենք կարծում ենք։ Երեխաներն իրենց մեջ կուտկված էներգիան չեն սպառում, ավելին, գաջետների մեջ մի հատ էլ ճառագայթվում են։
Ծնողներ ջան, երբ ձեր երեխաները բողոքում են գլխացավից, մինչեւ ցավազրկող տալն, անպայման չափեք նրանց ճնշումը։ Հասունուցման տարիքում հորմոնալ դաշտի ձեւավորման ժամանակ մեծ էներգիա է անջատվում, որը ոչ մի տեղ չի սպառվում, դրա համար էլ անչափահասների մեջ կռիվներն են ավելացել եւ հիվանդություններն են երիտասարդացել»։