«Ես դրա իմաստը չեմ տեսնում։ Ենթադրենք, որեւէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ։ Նրանք, ովքեր դա որպես շատ մեծ բացասական բան են համարում, գիտե՞ն՝ ո՞ր ուղղությամբ է համագործակցել։ Իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը այդ երկրին, ԽՍՀՄ-ին, որի կազմում նաեւ Հայաստանն էր, օգո՞ւտ, թե՞ վնաս է բերել։ Նման տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ նրբերանգների։ Եթե դա չի լինում, ուրեմն ինչ-որ այլ, ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցն այն մասին էր, որ իշխանական Civic.am-ի հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ից փոխանցել են՝ իրենց մոտ առկա տվյալների համաձայն՝ «Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ»։
Սերժ Սարգսյանը միաժամանակ ասաց, որ նման տվյալներ ինքը չունի․ դրանց չի ծանոթացել ոչ ԱԱԾ ղեկավար, ոչ ՀՀ նախագահ եղած ժամանակ։
«Խոսքը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը։ Հիմա էլ եղբայրը եղբոր համա՞ր է պատասխանատու, եթե, իրոք, դա իրականություն է։ Դեպի ո՞ւր ենք գլորվում»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: