Ռուբենին դատապարտել են ցմահ ազատազրկման՝ տասնյակ շինծու մեղադրանքներով, ահավոր է. Ջարեդ Գենսեր

Իմ հաճախորդ Ռուբեն Վարդանյանի գործում՝ նրա ցուցադրական քաղաքական դատավարության շրջանակում, որն ընթանում է Բաքվի ռազմական դատարանում, տեղի է ունեցել իրադարձությունների ահավոր, բայց սպասելի զարգացում։

Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը Х-ի իր օգտահաշվում։  

«Հերթական դռնփակ նիստում պետական մեղադրողներն ավարտեցին իրենց «ապացուցողական բազայի» ներկայացումը եւ պահանջեցին Ռուբենին դատապարտել ցմահ ազատազրկման՝ տասնյակ շինծու մեղադրանքների հիման վրա։

Սակայն ճշմարտությունն այն է, որ Ռուբենը, ինչպես եւ մյուս հայ քրիստոնյա բանտարկյալները, բանտում են միայն այն պատճառով, որ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ»,- գրել է Գենսերը։

Leave a Comment