1 ամսում շուրջ 5200 կենսաթոշակառու և նպաստառու փոխել են վճարման եղանակը՝ անցնելով կանխիկից անկանխիկ վճարման

Նոյեմբեր ամսվա ընթացքում շուրջ 5200 կենսաթոշակառու և նպաստառու փոխել են վճարման եղանակը՝ անցնելով կանխիկից անկանխիկ վճարման։

Դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ անկանխիկ գործարքների դեպքում հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 378,127 կենսաթոշակառու և նպաստառու, իսկ հետվճարի միջին չափը կազմել է 4,189 դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 342 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ հետվճարի ձևով շահառուներին վերադարձվել է շուրջ 31.5 մլրդ դրամ։ Iravaban.net-ը տեղեկանում է Միասնական սոցիալական ծառայությունից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար՝ գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։
Վճարման կանխիկ եղանակից անկանխիկ անցնելու համար կարող եք դիմում ներկայացնել առցանց՝ Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհանի միջոցով (հղումը) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն

Leave a Comment