
ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների՝ Ռուսաստանի սահմանների ուղղությամբ տեղաշարժը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք ոչ մի անսովոր բան չենք պահանջում։ Մենք չենք ասում, որ որևէ երկիր իրավունք չունի ընտրելու իր պաշտպանության եղանակը։ Բայց դա պետք է լինի այնպիսի միջոց, որը ոչ մեկին չի սպառնում, այդ թվում՝ մեզ»։