ԱԺ պատգամավորներն ու անձնակազմը պարգևատրվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ԱԺ պատգամավորներն ու անձնակազմը պարգևատրվել են  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

19 դեկտեմբերի 2025 – 16:24 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով պարգևատրել է ԱԺ պատգամավորներին ու անձնակազմին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ըստ հրապարակված կարգադրության՝ նրանք խրախուսվել են միանվագ դրամական պարգևներով։ Պարգևավճարների չափը հայտնի չէ։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը», – ասվում է փաստաթղթում։

Սիմոնյանի մեկ այլ որոշմամբ ևս պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են միանվագ դրամական վճարումներով։

Այս պարգևավճարների չափը նույնպես հայտնի չէ։

Leave a Comment